Ալինա Մարտիրոսյանի եւ Կարեն Արայանի սիրառատ լուսանկարը

13:51   17 ապրիլի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Մեկնաբանություններում Ալինա Մարտիրոսյանը մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում իմ ամուսին, ընտանիք։ Նշենք, որ լուսանկարը իր միկրոբլոգոի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, վերահրապարակել է նաեւ Կարեն Արայանը։

Զույգի շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել բաժանման լուրերի պատճառով, հետագայում սակայն զույգը հայտնեց հաշտության մասին եւ այժմ արդեն կիսվում է համատեղ լուսանկարներով։



© NEWS.am STYLE