Սկանդալային լուսանկար. Ժան Պոլ Գոտյեն եւ Իրինա Շեյքը՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ ուղեկցվող հոլովակի նկարահանմանը

15:12   17 ապրիլի, 2019

Իրինա Շեյքը հայտնի է դարձել անկեղծ եւ պրովոկացիոն գովազդային արշավների հանդեդ սիրո շնորհիվ։ Մոդելն առանձնանում է յուրօրինակ գեղեցկությամբ, ինչը նրան հնարավորություն է տվել դառնալ բազմաթիվ համաշխարհային ապրանքանիշերի դեմքը։ Եվ ահա ռուս 33-ամյա մոդելի հերթական աշխատանքը. Jean Paul Gaultier-ի հայտնի Scandal օծանելիքի նոր տարբերակը կրում է Scandal a Paris անունը. բույրը ներառում է հասմիկի, մեղրի եւ տանձի նոտաներ, իսկ գովազդային արշավի գլխավոր հերոսուհին հենց Շեյքն է։

Ирина Шейк

Կարճ հոլովակում ռուս մոդելը քայլում է Արամ Խաչատրյանի հայտնի վալսի ներքո «Դիմակահանդես»-ից։ Ըստ սյուժեի՝ Շեյքն իր անկեղծ կերպարով շոկ է ենթարկում ֆրանսիական բարձր հանրությանը։

Գովադային հոլովակն իսկապես վառ է ստացվել, թեեւ սեւ-սպիտակ է։ «Դիմակահանդես»-ի հնչյունները Շեյքի յուրօրինակ դեֆիլեին դրամատիզմ են հաղորդել։ Եվ կրկին «սկանդալ»։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որն միանաշանակ չի ընկալվել երկրպագուների կողմից։ Մոդելը կադրում պատկերված է Ժան Պոլ Գոտյեի հետ, որը բռնել է նրա ոտքը։ Հետաքրքիր է՝ իսկ Շեյքի ամուսինը՝ Բրեդլի Քուփերը տեսե՞լ է այս լուսանկարը։

Девочка-скандал: Ирина Шейк поделилась откровенными кадрами со съемок



© NEWS.am STYLE