«Ես սուրբ չեմ». Վերա Բրեժնեւան պատմել է իր մեղքերի մասին

23:13   17 ապրիլի, 2019

37-ամյա Վերա Բրեժնեւան վերջապես որոշել է իր երկրպագուներին ուրախացնել նոր երգով։ Այսօր երգչուհին ներկայացրել է «Я не святая» անունը կրող կոմպոզիցիան։

«Я не святая»: Вера Брежнева выпустила песню о своих грехах

Երաժշտության եւ երգի բառերի հեղինակը 55-ամյա Կոնստանտին Մելաձեն է։ Սինգլի սեւ-սպիտակ շապիկին Վերա Բրեժնեւան պատկերված է գանգուր մազերով։ «Պարային պրեմիերա»,- հայտնել է երգչուհին։

View this post on Instagram

A post shared by Vera Brezhneva (@ververa) on

«Ես սուրբ չեմ եւ լավ գիտեմ իմ մեղքերը։ Բայց դու չես ցանկանում դրանք կիսել։ Ես սուրբ չեմ, մենք երբեմն չենք համընկնում»,- երգում է Բրեժնեւան։

Նոր կոմպոզիցիան դուր է եկել աստղի շատ երկրպագուների, որոնք այսպիսի երգերի համար շնորհակալություն են հայտնել նրան եւ Կոնստանտին Մելաձեին։



© NEWS.am STYLE