Կարլի Քլոսը հիացրել է յուրօրինակ բացվածքներով վառ զգեստով

15:43   17 ապրիլի, 2019

Լոս Անջելեսում անց է կացվել Bravo մոդիաընկերության «Emmy» մրցանակաբաշխությունը, որի հյուրերի ցանկում է եղել նաեւ 26-ամյա մոդել Կարլի Քլոսը, որը դարձել է կարմիր գորգի աստղը։

Մոդելը երեկոյի համար ընտրել էր Olivier Theyskens ապրանքանիշի գեղեցիկ զգեստը, որն առանձնանում էր յուրօրինակ բացվածքներով։ Զգեստն ընդգծում էր աստղի սլացիկ կազմվածքը։ Դիմահարդարումը ներդաշնակ էր Քլոսի հագուստի հետ։ Նախքան մրցանակաբաշխությանը հայտնվելը մոդելը բազմաթիվ հաճոյախոսություններ է ստացել երկրպագուներից։ «Դու հիասքանչ ես», «Շքեղ կին»,- լուսանկարների մեկնաբանություններում գրում էին հետեւորդները։

Նախորդ տարվա հոկտեմբերին Կարլի Քլոսն ամուսնացել է։ Մոդելի ընտրյալըւ 33-ամյա բիզնեսմեն Ջոշուա Կուշերն է՝ Իվանկա Թրամփի ամուսնու հարազատ եղբայրը։  

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram, Marie Claire



© NEWS.am STYLE