«Նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել...». Նազենի Հովհաննիսյան

16:18   17 ապրիլի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ աշխարհում լռության պակաս կա։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Նազենին երկար զգեստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Լռությունը... կարող է սպանել կամ կյանք տալ: Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա: 

Եթե լռությունդ անպատեհ լինի, կարող ես միայնության անդունդը գցել կամ ինքդ ընկնել, իսկ էնտեղից դժվար են դուրս գալիս: Դուրս չեն էլ գալիս: 

Լռությունն աղմուկից մեռնում է, բայց երկխոսության մեջ ապրում սիրո՛վ. լռությունը խոսուն է, թե ասելիք ունես, թե դատարկ ես, լռությունդ էլ քեզ պես դատարկ է ու երեւի` անօգուտ: 

Բնությունը հանճարեղ է: Միայն նրա գրկում կարող ես ԼՍԵԼ ԼՌՈԻԹՅՈՒՆԸ: Ծովի հետ մենք միշտ լավ ենք հարաբերվում, նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել ... նրա հետ, նրա մեջ ու նրա համար: Երբ երկու հոգի լռում են իրար համար, աշխարհում էլ ոչ ոք չի կարող խանգարել: Աղմուկը սպանում է մարդու ստեղծագործ հոգին... Աշխարհում լռության պակաս կա, որ աղոթքները լսելի լինեն»։



© NEWS.am STYLE