Ամբողջությամբ թափանցիկ. Քայլի Ջենները զգեստի փոխարեն վերարկու է կրում

17:49   17 ապրիլի, 2019

Պլաստիկական պայուսակներն ու կոշիկները արդեն մի քանի սեզոն է՝ թրենդերց մեկն են։ Դիզայներները որոշել են կանգ չառել թափանցիկ աքսեսուարների վրա եւ այն օգտագործել են նաեւ հագուստի արտադրության ընթացքում։

«Քարդաշյաններ ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր կրել այդպիսի հագուստը։ Նա երկու նոր լուսանկար է հրապարակել, որոնցում զգեստի փոխարեն միայն թափանցիկ վերարկու է կրում։ Պրովոկացիոն կերպարն ամբողջացրել են Versace ապրանքանիշի բարձրակրունկները եւ Kim Kardashian x Carolina Lemke-ի հավաքածուի ակնոցը։

Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE