Գարիկ Մարտիրոսյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

18:22   17 ապրիլի, 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանում հանդիպել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման մասին հայտնում են նախագահի Instagram-ի պաշտոնական էջը, ինչպես նաեւ հումորիստն իր միկրոբլոգում։  

Картинки по запросу гарик мартиросян армен саркисян

«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ եւ հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է Սարգսյանի էջում։

Լուսանկարում Մարտիրոսյանը Հայաստանի զինանշանի պատկերով գլխարկ է կրում, որով հաճախ է ներկայանում Արմեն Սարգսյանը։ Հետաքրքիր է, որ նախագահը գիտի՞, որ հումորիստի կինը՝ Ժաննա Լեւինան, Ուկրաինայում Զելենսկու օրինակով Գարիկին «տեսնում է» Հայաստանի նախագահի պաշտոնում։ 



© NEWS.am STYLE