Disney-ի հերոսները՝ Finn Flare-ի շապիկների վրա

19:23   25 հունիսի, 2013

Ֆիննական հագուստի հանրահայտ Finn Flare ապրանքանիշը, որ նորաձեւության սիրահարների մոտ ասոցացվում է ձմեռային բաճկոնների եւ տաք սպորտային հագուստի հետ, որոշել է հեռանալ կարծրատիպերից: Ապրանքանիշն ուշադրությունը սեւեռել է Disney-ի հերոսների վրա եւ նրանց ներառել իր նոր հավաքածուում:

Trandy-ի փոխանցմամբ, հավաքածուում ընդգրկված են ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված մարզաշապիկներ Disney-ի հերոսների՝ Միկի Մաուսի, Դոնալդ Դաքի, Մինի Մաուսի նկարներով:

Շապիկները հարմար են ջինսի հետ հագնելու համար եւ առօրյա կերպարի հետաքրքիր հավելում կարող են դառնալ: 



© NEWS.am STYLE