«Գեղեցկությունը, որը տեսնում եք իմ մեջ, ձեր արտացոլումն է». հմայիչ Աննա Գրիգորյանի լուսանկարը

19:41   17 ապրիլի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սեւ զգեստ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։ «Գեղեցկությունը, որը տեսնում եք իմ մեջ, ձեր արտացոլումն է»,- լուսանկարները մեկնաբանել է հմայիչ դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննա Գրիգորյանը ցուցադրել էր իր բնական գեղեցկությունը։ Աննան ծաղկային պրինտով հագուստ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների՝ ժամացույցի եւ վզնոցների հետ։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ Աննան գեղեցիկ է ու բնական։



© NEWS.am STYLE