«Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից...». Հասմիկ Խոջյան

20:01   17 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի պիջակի եւ սպորտային կոշիկների հետ։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե միասնական ենք, եւ եթե մեր «միասնական» էներգիան դրական է...

Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից... եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես... Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների: Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել է Հասմիկ Խոջյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացել էր հմայիչ, գարնանային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր կապույտ, մարմինն ընդգրկող, կապույտ զգեստ եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Հմայիչ կադրերին կից նա գրել էր․ «Հանգստյան օրերը սկսվա՜՜՜ծ են։ Իսկ դու ինչպե՞ս ես վայելելու գարնանային շաբաթ-կիրակին»։



© NEWS.am STYLE