«Գեղեցկուհի». Լուիզա Ներսիսյանի գրավիչ լուսանկարը

21:49   17 ապրիլի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։

Դերասանուհին այս անգամ եւս գրավիչ լուսանկարներ է հրապարակել։ Նա նախապատվություն է տվել մուգ գույնի բլուզին, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուիզան լուսանկարները չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են թողել, իսկ նրանցից մեկը գրել է․ «Արքայադուստր»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուիզան շքեղ երեկոյան զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում եւ զարդարված է ծաղիկներով։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղ եւ ժամացույց։

Լուսանկարը՝ @asphotofactory



© NEWS.am STYLE