Նաիրա Զոհրաբյանը հեծանիվ վարելիս կադր է հրապարակել

22:36   17 ապրիլի, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։

Այսօր տիկին Զոհրաբյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որով իր հետեւորդներին փոխանցել է գարնանային տրամադրություն։ Նաիրա Զոհրաբյանը կրում է ճերմակ, ոճային զգետս, սպորտային նույն երանգի կոշիկներ, իսկ հեծանիվի առջեւի մասում ծաղկեփունջ է դրված։ Գարնանային տրամադրություն հաղորդող լուսանկարին կից նա անգլորոն լոզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Լավ հիշողություն»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը գրառում էր արել Facebook-ում՝ ցուցադրելով նաեւ շքեղ զգեստը, որը համադրել էր վառ դիմահարդարման հետ։ «Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի։ Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց երեք խորհուրդ կտամ։ Բացառեք ձեր կյանքից երեք «չ», եւ դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «չ»-ն` չվախենալ, երկրորդ «չ»-ն` չնախանձել եւ երրորդ «չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններն ու բարի էմոցիաները։ Ինձ դա հաջողվել է։ Որովհետեւ ես շատ վաղուց եմ ինձ ասել` աղջիկ ջան, ուշքի արի»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա ձեռքին ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքն էր։



© NEWS.am STYLE