Լուիզա Մելքոնյանը՝ հմայիչ կերպարում

23:43   17 ապրիլի, 2019

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներայացել է հմայիչ կերպարում։ Լուիզան կրում է կաշվե բաճկոն, զոլավոր վերնաշապիկ, ոճային արեւային ակնոց։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Մարդ էլ 2013 թ.-ից սովորի Թատերական ինստիտուտում և թատերականցիների ամենասիրելի վայրում (Իմ մասնավորապես) այգում չունենա ֆոտո։ Թատերականցիները կհասկանան Ինձ։ Հ.Գ. Մենք ինստիտուտում ավելի շատ էինք մնում, քան մեր տանը առավոտյան 9-ից մինչ 23:00 անց»։

Ի դեպ, ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր սեւ, կարճ զգեստով, որն ընգծել էր նրա ոտքերը է։ Աշնանային լուսանկարին կից Լուիզան կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արևոտ, տաքուկ աշուն.....Ես միշտ եմ սիրում արևը, բայց ըստ իս աշնանը պետք է լինի միմիայն անձրև և ԱՌԱՆՑ ԱՐևԻ։ Իսկ Ձեր սիրելի եղանակը ո՞րն է»։



© NEWS.am STYLE