Թեյլոր Սվիֆթի երկրպագուներն օծանելիքի պատճառով վիրավորվել են Քիմ Քարդաշյանից

10:12   18 ապրիլի, 2019

29-ամյա Թեյլոր Սվիֆթի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են ապրիլի 26-ին. այդ օրը նա կներկայացնի իր նոր ալբոմը։ Սակայն երգչուհու նկատմամբ վաղուց անբարյացակամ վերաբերմունք ունեցող Քիմ Քարդաշյանը որոշել է փչացնել նրա տոնը՝ հայտարարելով, որ հենց այդ օրն է նշանակված KKW FRAGRANCE X KYLIE օծանելիքի թողարկումը։ Հիշեցնենք՝ երեք բույր ներառող հավաքածուն Քիմը ստեղծել է քրոջ՝ Քայլիի հետ։ Օծենելիքի սրվակը պատրաստված է շուրթերի ձեւով, Քիմը խոստանում է, որ այն կներառի է քաջվարդի, լոտոսի եւ սաթի նոտաներ։

Սվիֆթի երկրպագուները վստահ են. օրը հատուկ է ընտրվել, որպեսզի նորությունների մեծ մասը Քիմի մասին լինի։ Այդ ֆոնին Թեյլորի ալբոմի մասին նորությունը պարզապես կկորչի։ Երկրպագուները բարկացած են եւ Instagram-ում նույնիսկ զայրալից մեկնաբանություններ են գրում «Քարդաշյանների ընտանիք» շոուի աստղի հասցեին։ Ընդ որում, Սվիֆթն ուշադրություն չի դարձնում բարձրացած աղմուկին, առավել եւս այն դեպքում, որ «TIME» ամսագիրը նրան ներառել է «Կուռք» անվանակարգում 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Նկատնեք, որ Քարդաշյանի եւ Թեյլոր Սվիֆթի միջեւ թշնամանքը ձգվում է արդեն մի քանի տարի։ Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, տեսահոլովակ է նկարահանել «Famous» երգի հիման վրա, որում վիրավորել է երգչուհին, որը վրդովվել է։ Նրանց միջեւ սկանդալ է սկսվել, որը ժամանակի ընթացքում վերածվել է սառը պատերազմի։ Երբ 2017թ.-ին Քիմին Փարիզում կողոպտել էին, Թեյլորը տեսահոլովակ է նկարահանել, որում ծաղրել է միջադեպը։

Գլխավոր լուսանկարը՝ Cosmo



© NEWS.am STYLE