Քիմ Քարդաշյանի առաջին կերպարը փաստաբանական դպրոցում

12:14   18 ապրիլի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը բոլորովին վերջերս ամերիկյան Vogue-ի հետ զրույցում խոստովանել էր, որ իրավաբանություն է սովորում։ Նա նշել էր, որ նախորդ տարվա ամառվանից կուրսերի է մասնակցում եւ շուտով քննություն կհանձնի՝ փաստաբանի լիցենզիա ստանալու համար։

Կարծես թե Քիմի համար ամեն ինչ իսկապես շատ լուրջ է։ Պապարացիներն աստղին լուսանկարել են Կալիֆոռնիայի իրավաբանական դպրոց գնալիս։ Ամեն ինչ ջանասեր աշակերտի նման է՝ պայուսակ, թղթապանակ եւ սովորական մոխրագույն կոստյում։ Այսքան ոճային աշակերտ դուք դեռ չեք տեսել։

Ավելի վաղ Քիմին ատողները ծաղրել էին փաստաբան դառնալու նրա մտադրությունը, ինչին ի պատասխան նա Instagram-ում գրել էր. «Անցյալ տարի ես գրանցվել եմ փաստաբանների կոլեգիայում իրավունք ուսումնասիրելու համար։ Հաջորդ չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր շաբաթ ես 18 ժամ եմ անցկացնելու պարապմունքների վրա եւ յուրաքանչյուր ամիս գրավոր հանձնարարություններ ու թեստեր եմ հանձնելու։ Ես տարբեր մեկնաբանություններ եմ տեսել այն մասին, որ իմ առավելություններն ու գումարն ապահովում են ամենն, ինչ ես ցանկանում եմ, բայց դա այպես չէ։ Մի մարդ, օրինակ, ինձ ասաց՝ «մի խցկվիր աշխատանքում, որը քոնը չէ»։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան՝ ոչ ոք եւ ոչինչ չպետք է կանգնի ձեր երազանքին եւ նպատակներին հասնելու ճանապարհին։ Ես աշխատում եմ ամբողջ օրը, քնեցնում եմ երեխաներին, իսկ գիշերը սովորում եմ»։



© NEWS.am STYLE