Թագուհի Ռանիան վառ ժակետով եւ Jacquemus-ի էլեգանտ պայուսակով հանդիպման է մասնակցել

10:45   18 ապրիլի, 2019

Թագուհի Ռանիան առանձնանում է անկրկնելի էլեգանտ ոճով եւ հետաքրքիր դիզայներական լուծումներ գտնելու կարողությամբ։ Հորդանանի թագուհին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Tajalla կազմակերպության անդամների հետ, որոնք աջակցում են Ամանում երաժշտական եւ ստեղծագործական իրադարձություններին։

Ռանիան զրուցակիցներին հանդիպել է տեղի սրճարաններից մեկում եւ գեղեցիկ կերպար է ընտրել՝ սպիտակ տոպ, սեւ տաբատ եւ վառ ժակետ։ Նրա ոճի երկրպագուներն առանձնակի ուշադրություն են դարձրել Jacquemus-ի էլեգանտ պայուսակին, որը դրված էր հատակին. իսկական նորաձեւ կնոջը միշտ «մատնում են» աքսեսուարները։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE