Իվլեեւայի հաղորդման ընթացքում Գալկինը ցույց է տվել իր եւ Պուգաչովայի նամակագրությունը

14:45   18 ապրիլի, 2019

Հայտնի շոումեն եւ հաղորդավար Մաքսիմ Գալկինը Անաստասիա Իվլեեւայի շոուի հյուրն է եղել, որի ընթացքում ստիպված է եղել բացահայտել անձնական կյանքի մի քանի մանրամասներ։ Մասնավորապես, հաղորդավարուհին հումորիստին խնդրել է կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ վերջին նամակագրությունից մի քանի հաղորդագրություն կարդալ։  

Մաքսիմին դա չի շփոթեցրել. նա վերցրել է հեռախոսը՝ հեռուստադիտողին կնոջ հետ խոսակցության մասին պատմելու համար։ Սակայն հակառակ հանդիսատեսի սպասումների՝ նամակագրությունում ոչ մի պրովոկացիոն խոստովանություն չի եղել։ Գալկինը երկար թերթել է նամակագրությոնը, սակայն «հասել եմ»-ից բացի՝ այլ բան չի գտել։ Խոսակցությունն ամբողջությամբ բաղկացած էր «համբույրներից» եւ երեխաների լուսանկարներրից։

Իվլեեւան իր հերթին որոշել է աջակցել շոումենին եւ պատմել ընտրյալի հետ նամակագրության մասին։ Դրանցում եւս ոչ մի հետաքրքրական բան չկար։ Վերջին հաղորդագրություններում հաղորդավարուհին սիրելիի հետ կենցաղային հարցեր է քննարկել, մասնավորապես խոսակցությունը վերաբերվում է մեքենաներին եւ աշխատանքային գրաֆիկին։ «Ահա սերը»,- հեգնանքով նկատել է հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE