Լիլիթ Բաբասյանի լուսանկարը մարզասրահից

11:47   18 ապրիլի, 2019

Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը կիսվել է գրավիչ լուսանկարով։

Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Մարզասրահում արված լուսանկարում դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը սպորտային հագուստ է կրում՝ մոխրագույն տոպ, սեւ տաբատ եւ կապույտ սպորտային կոշիկներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Բաբասյանը պատկերված էր լողափին։ Նա շորտ էր կրում եւ ուսը բաց բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին զարդերը՝ վզնոց եւ թեւնոցներ։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը խոսել էր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ հոգին չարությունից պաշտպանելը հաղթանակ է համարում։



© NEWS.am STYLE