Դստեր մահվանից հետո Յուլյա Նաչալովայի մոր մազերն ամբողջությամբ ճերմակել են

13:03   18 ապրիլի, 2019

Յուլյա Նաչալովայի PR մենեջեր Աննա Իսաեւան իր Instagram-ում հայտնել է, որ դստեր մահվանից հետո երգչուհու մայրն ամբողջությամբ ճերմակել է։ «Այսօր նրա համար գոնե մի փոքր հաճելի բան արեցինք։ Յուլյայի վարսահարդար Օլեսյան հարդարել է Թայայի՝ ամբողջովին սպիտակ մազերը, արել է ի սրտե»,- իր միկրոբլոգում գրել է մենեջերը։

Картинки по запросу мать началовой

Իսաեւան հրապարակել է նաեւ Նաչալովայի մայրիկի լուսանկարը։ Նա պատկերված է նոր սանրվածքով, որն, իսկապես, համապատասխանում է իրեն։ Միայն թե նրա դեմքի արտահայտությունը, ինչպես նշել են օգտատերերը, «սրտին ստիպում է մղկտալ»։  

«Միակ բանը, որը երբեք չես շտկի, մայրիկի տխուր, անսահման թախծոտ, տառապող, դատարկված աչքերն են»,- հայտարարել է Աննան։

Յուլյա Նաչալովան մարտի 16-ին մահացել է հիվանդանոցում արյան վարակից։ Նա 38 տարեկան էր։ Յուլյան դուստր ունի, որը ծնվել է ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի հետ ամուսնության ընթացքում։ Երեխան կապրի պապիկի եւ տատիկի հետ։ Նաչալովային հուղարկավորել են մարտի 21-ին Տրոյեկուրովյան գերեզմանատանը։



© NEWS.am STYLE