Սքանչելի. Ջեսիկա Ալբան՝ Brock Collection-ի զգեստով

18:41   18 ապրիլի, 2019

Լոս Անջելեսում՝ Four Seasons հյուրանոցում, անցկացվել է «L.A.'s Finest» սերիալին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ ծրագրի գլխավոր դերակատար, հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան։

37-ամյա աստղը հանդիպման համար հրաշալի զգեստ էր ընտրել. նա կրում էր Brock Collection ապրանքանիշի հավաքածուում ներառված սեւ զգեստ։ Ցածրակրունկ կոշիկները եւ հյուսքն ամբողջացնում էին ռոմանտիկ կերպարը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE