Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարները՝ Հոլանդիայից

16:43   18 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Հոլանդիայում է, որտեղից արդեն հասցրել է կիսվել մի քանի լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կիպ ջինսե տաբատ է կրում եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել է մեղմ դիմահարդարումը, որն ընդգծել է երգչուհու գեղեցկությունը։ «Արդեն Հոլանդիայում եմ»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել Քուվեյթից։ Նա վառ գույներով շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի եւ գունավոր վերնազգեստի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ դիմահարդարմանը։ «Արդեն Քուվեյթում եմ։ Գնում եմ հանդիպման»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE