«Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում». Արմինկայի ոճային լուսանկարները

19:45   18 ապրիլի, 2019

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր գրավիչ ու շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ, փայլուն բլուզ եւ կոշիկներ։ Երգչուհին նախընտրել է սեւ աքսեսուարներ՝ գլխարկ եւ արեւային ակնոց։ «Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում»,- կադրերը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին հանդես էր եկել ոճային կերպարում: Նա կրում էր այս տարվա թրենդ համարվող օձի պրինտով երկարափեշ զգեստ, կաշվե բաճկոն, գլխարկ, արեւային ակնոց։ Լուսանկարին կից երգչուհին գրել էր․ «Երբ վերջապես եղանակն արեւոտ է»։



© NEWS.am STYLE