Թեյլոր Սվիֆթ, Դուեյն Ջոնսոն, Էմիլիա Քլարկ. ովքեր են հայտնվել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում (վիդեո)

15:49   18 ապրիլի, 2019

Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է 100 ամենազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկը։ Այս տարի հրատարակությունն ամենաազդեցիկների շարքում նշել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին, դերասան Դուեյն Ջոնսոնին, ամերիկացի քաղաքական գործիչ Նենսի Փելոսիին, եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահին, դերասանուհին Սանդրա Օին եւ հեռուստահաղորդավարուհի Գեյլ Քինգին. նրանք բոլորը լուսանկարվել են ամսագրի շապիկների համար։ Ամսագիրn ավանդույթի համաձայն՝ հաղթողներին բաժանել է մի քանի խմբի՝ առաջնորդներ, արտիստներ, կուռքեր, նորարարներ, հսկաներ։

Հետաքրքիր է, որ ոչ մի խմբում Ռուսասատանի ներկայացուցիչ չի հայտնվել։ Վլադիմիր Պուտինը «Time»-ի ամենազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկված է եղել 2014-2017թթ.։

Сандра О

Ամենաազդեցիկ արտիստների ցանկում են «Գահերի խաղը» սերիալի աստղ Էմիլիա Քլարկը, Ռամի Մալեքը, որը մեծ ճանաչում է ստացել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի թողարկումից հետո, Արիանա Գրանդեն, Բրի Լարսոնը եւ այլք։

Гейл Кинг и Нэнси Пелоси

«Նորարարներ» անվանակարգում ներառվել է Քրիստի Թեյգենը, իսկ լիդերների շարքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ կոնգրեսի անգամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը։

Тейлор Свифт, Дональд Трамп, Эмилия Кларк и другие: список самых влияетельных людей по версии Time

«Կուռքեր» խմբում, բացի Թեյլոր Սվիֆթից, ներառված են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման եւ Լեդի Գագան, իսկ «Հսկաներ» բաժնում հրատարակությունը ներառել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, վիզաժիստ Փեթ Մակգրատին եւ «Սարսափների ամերիկյան պատմության» սցենարիստ Ռայան Մերֆիին։

Мохаммед Салах

Աղբյուրը՝ Сплетник



© NEWS.am STYLE