Կրկին դասական. Իրինա Շեյքը Խաչատրյանը փոխարինել է Չայկովսկու երաժշտությամբ

16:15   18 ապրիլի, 2019

Jean Paul Gaulteir ապրանքանիշի սկանդալային գովազդային արշավից հետո, որն ուղեկցվում էր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, 33-ամյա Իրինա Շեյքը Versace ընկերության նոր արաշվի դեմքն է դարձել, այս անգամ՝ Պյոտր Չայկովսկու երաժշտության հնչյունների ներքո։ Ռուս սուպերմոդելը լուսանկարներում եւ տեսանյութում սեւ ատլասյա զգեստ է կրում։

Ирина Шейк в черном платье снялась в кампании Versace на музыку Чайковского

Էլեգանտ զգեստն ամբողջացրել են ապրանքանիշի նոր հավաքածուում ներառված շքեղ աքսեսուարները՝ ծաղիկներով զարդարված ոսկե զարդեր եւ կաշվե պայուսակ։ Գեղեցիկ կադրերն ուղեկցվում են ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու երաժշտությամբ «Կարապի լիճը» բալետից։

Օգտատերերին դուր է եկել Իրինայի առեղծվածային կերպարը, նրանց մի մասը խոստովանել է, որ հոլովակը դիտել է մի քանի անգամ։

Իրինա Շեյքը երկար տարիներ համագործակցում է Versace-ի հետ եւ 63-ամյա Դոնաթելա Վերսաչեի մտերիմ ընկերուհին է։ Նրանք ոչ միայն աշխատում են միասին, այլեւ հաճախ են միասին հանգստանում եւ ներկայանում հանրությանը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE