«Չեմ կարծում, թե հանուն ռեյթինգի կարելի է սիրահարվել». Քորթնի Քարդաշյանը նշում է 40-ամյակը

15:15   18 ապրիլի, 2019

Քարդաշյանների ամենահայտնի անդամներից մեկը՝ Քորթնի Քարդաշյանն, այսօր՝ ապրիլի 18-ին, նշում է ծննդյան 40-ամյակը:

Ինչպես իր քույրերը՝ Քիմը, Քլոեն, Քենդալն ու Քայլին, Քորթնին եւս մեծ ճանաչում ձեռք բերեց Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ, որի մեկնարկը տրվեց 2007 թ-ին: Դրան հաջորդեցին առանձին նախագծերը՝ Kourtney and Khloe Take Miami եւ Kourtney and Kim Take New York:

Քորթնին եւ քույրերը մեր օրերում նորաձեւության աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից են: Նրանք այս ոլորտը գրավել են իրենց ճաշակի եւ համարձակության շնորհիվ՝ ապացուցելով, որ նորաձեւության մեջ կարող են հաջողության հասնել նաեւ կլորիկ բարեմասնություններ ունեցող կանայք եւ որ կինը պետք է սիրի իր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Քորթնի Քարդաշյանը երեք երեխաների մայր է: Հայուհին մայրությունը ամեն ինչից վեր է դասում: Այս մասին խոսում են նրա մեջբերումները: Ի դեպ, դրանցից մի քանիսը ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը:

«Միայնությունն ու սեփական մտքերի հետ նստելը նպաստում է այնպիսի մեծ աճի, որին չես կարող հասնել ամենօրյա զբաղված կյանքի ընթացքում»:

«Մայրությունն, իսկապես, փոխել է ինձ ու իմ կյանքը: Խենթություն է, թե ինչպես կարող են փոքրիկ բաները փոփոխության ենթարկվել այդքան հրաշալի ձեւերով»:

«Ինձ համար աշխատանքն ու մայրությունը համատեղելն, իսկական, մարտահրավեր է, բայց ամեն օր ես փոքրիկ հմտություններ եմ ձեռք բերում այդ ամենն իրականացնելու համար»:

«Հաստատ չեմ ամուսնանա, պարզապես ամուսնացած լինելու համար»:

«Կյանքի իմաստը մայր լինելն է: Հուսով եմ՝ մարդիկ հասկանում են, թե որոնք պետք է կյանքում առաջնային բաները լինեն, եւ որ ամեն ինչ պարտադիր չէ, որ կատարյալ լինի»:

«Առաջին ժամադրություններն այնքան տարօրինակ ու բարկացնող են: Կարծում եմ՝ ընկերական հանդիպումներն այդ դեպքում ավելի զավեշտալի ու հաճելի են անցնում, քան մեկի հետ երես առ երես հանդիպումը»:

«Մենք իրագործում ենք միայն այն նախագծերը, որոնց հանդեպ կիրք ենք զգում»:

«Այո, ես կուրծքս մեծացրել եմ, բայց դրա մասին խոսակցությունները ծիծաղելի են, որովհետեւ ես, նույիսկ, չեմ փորձել դա թաքցնել»:

«Չեմ կարծում, թե հանուն ռեյթինգի կարելի է սիրահարվել»:

«Լինում են պահեր, երբ երազում եմ այն մասին, որ ինձ ոչ ոք չճանաչեր»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE