Ալեքսեյ Պանինը նոր սիրուհու հետ ամբողջությամբ մերկացել է Ղրիում

23:16   18 ապրիլի, 2019

41-ամյա դերասան Ալեքսեյ Պանինը կրկին ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ նա մի քանի լուսանկար է հրապարակել նոր ընկերուհու հետ։

Алексей Панин показал «голую фотосессию» со своей новой девушкой в Крыму

Պանինը ցուցադրել է՝ ինչպես է սիրելի հետ հանգստանում Ղրիմի Սիմիեզ ավանում, որը դերասանն իր երկրորդ տունն է համարում։ Զույգը լուսանկարներում ամբողջությամբ մերկ է. Ալեքսեյը անփութորեն ծածկել է կուրծքն ու մարմնի ինտիմ հատվածները, որպեսզի Instagram-ը չարգելափակի լուսանկարները։ Սակայն դա եւս չի օգնել. լուսանկարները ջնջվել են։  

«Մենք այստեղ եկել ենք միայն երջանիկ լինելու համար»,- լուսանկարներից մեկում Պանինը մեջբերել է Նիկիտա Ջիգուրդայի խոսքերը։

Բոլոր նրանց, ովքեր դատապարտում են «մերկ լուսանկարները», դերասանը հիշեցրել է, որ «Բիթլզի» մենակատաև Ջոն Լենոնը եւ նրա կինը՝ Յոկո Օնոն, եւս մասնակցել են նմանատիպ նկարահանումների։ «Բարին բոլորին»,- նկատել է նա։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo



© NEWS.am STYLE