«Գեղեցկուհի». հմայիչ Ադրիանա Գալստյանի լուսանկարը

20:44   18 ապրիլի, 2019

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կապույտ բլուզի եւ ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ, վառ պայուսակն ու արեւային ակնոցը։ Ադրիանա Գալստյանը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն օգտատերերը նրան մի շարք հաճոյախոսություններ են արել, իսկ նրանցից մեկը գրել է. «Գեղեցկուհի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բլուզի հետ։ «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը»,- մեկնաբանություններում գրել էր Անդրիանան։



© NEWS.am STYLE