Քայլի Ջենները սեքսուալ լողազգեստով ցուցադրել է կազմվածքը

21:43   18 ապրիլի, 2019

21-ամյա Քայլի Ջեններն ամբողջությամբ վերականգնել է կազմվածքը ծննդաբերությունից հետո։ Աստղն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում, որոնցում լողազգեստ է կրում։

Նա նոր կադրեր է ներկայացրել, որոնցում կարմիր լողազգեստով է։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել է խոշոր ոսկեգույն ականջօղերով եւ թեւնոցներով։ «Հանգստի տրամադրություն»,- գրել է Քայլին։

Ավելի վաղ տված հարցազրույցներում Քայլին խոստովանել է, որ դստեր՝ Սթորմիի լույս աշխարհ գալուց հետո բարդույթներ է ունեցել կազմվածքի պատճառով։ Նախկին կազմվածքը վերադարձնելու համար «Քարդաշյանների ընտանիք» շոուի աստղը ստիպված է եղել սահմանափակել ուտելիքը եւ ավելի հաճախ գնալ մարզասրահ։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարին 21-ամյա Քայլին մայր է դարձել։ Նրա դստեր հայրը Թրեւիս Սքոթն է։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE