«Ինչո՞ւ ես սափրել մորուքդ». Մամոան հստակ նպատակով է սափրվել

10:11   19 ապրիլի, 2019

Դերասան Ջեյսոն Մամոան, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում եւ «Ակվամեն»-ում իր դերակատարումներով, 7 տարվա ընթացքում առաջին անգամ սափրել է մորուքը։

Դերասանը դա հենց այնպես չի արել. նրա նպատական է բոլորի ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի՝ պլաստիկական զանգվածով աղտոտվածության խնդրին։ «Մնաս բարով, Դրոգո, մնաս բարով Դեկլան։ Ես սափրվում եմ, քանի որ եկել է փոփոխությունների ժամանակը։ Փոփոխություններ դեպի լավը հանուն իմ, քո երեխաների եւ ամբողջ աշխարհի։

Եկեք դրական փոփոխություններ անենք մեր երկրի առողջության հարցում։ Եկեք մաքրենք մեր օվկիանոսները, հողը։ Միացեք ինձ։ Եկեք ազատվեք պլաստիկից»,- հոլովակում նշել է դերասանը։ «Պլաստիկը սպանում է մեր մոլորակը»,- ասել է Մամոան՝ բոլորին կոչ անելով ալյումինե տարաներ օգտագործել եւ ոչ պլաստիկական բաժակներ։ Ի տարբերություն պլաստիակականի, որն աղտոտում է մոլորակը, ալյումինն ավելի հեշտ է վերամշակվում եւ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենում շրջակա միջավայրի վրա։

Աղբյուրը՝ ОК, Daily Mail

 



© NEWS.am STYLE