Սեւ ուլտրակարճ զգեստ եւ գայթակղիչ կեցվածք․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը

22:46   18 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ, կարճ, տոնական, շքեղ զգեստ։ Իսկ կադրում երգչուհին գայթակղիչ կեցվածքով է։ Լուսանկարին կից նա գրել է․ «Եվս մեկ նկար իմ շատ սիրելի Դիանայի արհեստավարժ ֆոտոշարքից»։

Երգչուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր որդու՝ Կարենի հետ։ Երգչուհու որդին մեղմ համբուրում էր իրեն։ Լուսանկարին կից Լիլիթը հայտնել էր, որ միանում է Ս. Սարգսի տոնի ֆլեշմոբին, ապա հավելել․ «Իմ ամենամեծ սեր։ Իսկ դուք ու՞մ եք սիրում....»։

Լուսանկարը՝ @diana99979



© NEWS.am STYLE