«Ուտելու ժամանակն է». ինչպես է նիհարել Անֆիսա Չեխովան

11:15   19 ապրիլի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան, որը հայտնի է «Секс с Анфисой Чеховой» ծրագրից, միշտ փարթամ կազմվածք է ունեցել, ինչով գրավել է տղամարդկանց՝ կլորիկ մարմին, մեծ կուրծք, կրքոտ շուրթեր... Վերջին տարվա ընթացքում Չեխովայի կերպարանափոխումներն, իսկապես, ապշեցնում են։

Դերասանուհու Instagram-ում տեղադրված լուսանկարները զարմացնում են. զմրուխտյա բլուզ, կաշվե տաբատ եւ բարձրակրունկ կոշիկներ եւ բոլորովին այլ մարմին... Գեր կնոջ նույնիսկ հետքը չի մնացել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anfisa Chekhova (@achekhova)

«Ուտելու ժամանակն է»,- խորհուրդ է տվել օգտատերերից մեկը։ Նրանց մի մասը նույնիսկ միանգամից չի ճանարել Չեխովային։ «Հրաշալի տեսք ունեք», «Անֆինսա, դուք աստվածուհի եք։ Այնքան եք նիհարել, որ հնարավոր որ աչք կտրել գեղեցկությունից»,- գրել են նրանք։

Բոլորովին վերջերս հաորդավարուհին իր միկրոբլոգում բավական կոշտ հրապարակում էր արել այն մասին, որ այսօր հայտնի դառնալու համար խելք եւ կարդացածություն պետք չեն. գրքերի եւ փիլիոսոփայական մտորումների փոխարեն հարկավոր է հոգ տանել մարմնի մասին եւ մարզասրահ գնալ։ Չէ որ գնահատելու են միայն արտաքին տեսքը։ Հրապարկումն ուղեկցվում էր նկարով, որում Անֆիսան ներքնազգեստ էր կրում եւ տեսախցիկին կանգնած էր մեջքով։ Ինչպես եւ սպասվում էր, օգտատերերի մեծ մասը գնահատել է միայն Չեխովայի կազմվածքը՝ ուշադրություն չդարձնելով հետուստաաստղի ուղերձին։



© NEWS.am STYLE