Հմայիչ Սիրուշոյի ոճային լուսանկարը

10:51   19 ապրիլի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ դիմահարդարումը եւ գեղեցիկ վզնոցները։ Մեկնաբանություններում Սիրուշոն մեջբերել է օրեր առաջ ներկայացրած «Tightrope Walking» երգի խոսքերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին իր հետեւորդներին ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրերում գեղեցկուհի երգչուհին մեղմ շպարով էր, նարնջագույն զգեստով։ Լուսանկարներից մեկին կից նա գրել էր․ «Ինչպես ենք նկարահանել սիրո մասին երբեւէ ամենագեղեցիկ երգի տեսահոլովակը»։



© NEWS.am STYLE