Victoria’s Secret-ի «հրեշտակ» Էլզա Հոսկը՝ էքստրեմալ կարճ զգեստով

12:47   19 ապրիլի, 2019

Victoria’s Secret-ի «հրեշտակ» Էլզա Հոսկի նոր կերպարը ձեզ կստիպի սիրել կարճ զգեստները։ Սուպերմոդելն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում շատ կարճ զգեստ է կրում եւ կանգնած է բլրի ֆոնին։

Աստղը զգեստն ամբողջացրել  է սեւ երկարաճիտ կոշիկներով, որոնք կերպարն առավել հանդուգն եւ սեքսուալ են դարձրել։ Ի դեպ, Հոսկը երեկ նոր էքսպերիմենտ է արել եւ մազերի ծայրերը ներկել «տաք» գույնով. արդյունքը կարող եք տեսնել լուսանկարում։

Լուսանկարները՝ Instagram, @guyaroch



© NEWS.am STYLE