Իննա Խոջամիրյանի լուսանկարը Տաթեւից

13:15   19 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Facebook-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է Տաթեւի վանական համալիրի ֆոնին։ Նա դեղին վերնազգեստ է կրում, որը համադրել է սեւ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ «Մեծ Պահք... Ավագ՝ Վերջին Շաբաթ...»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շրջազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Իննան կարմիր բարձրակրունկներ էր կրում, նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ «Ծաղիկը՝ կնոջ ամենասիրելի նվերը երբեւէ... Ո՞րն է ձեր ամենասիրելի ծաղիկը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE