Մելանյա Թրամփը ծաղկավոր վերարկուով եւ նարնջագույն բաձրակրունկներով մեկնել է Ֆլորիդա

14:41   19 ապրիլի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կիպ տաբատները եւ սպորտային կոշիկները փոխարինել է կանացի կերպարով։ Նա ամուսնու հետ մեկնել է Ֆլորիդա եւ հերթական անգամ ցուցադրել իր էլեգանտ կերպարը։

Նա կիպ սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր Adam Lippes ապրանքանիշի վերարկուի հետ, որը զարդարված էր ծաղկային պրինտով։ Կերպարն ամբողջացրել էին նարնջագույն բարձրակրունկները. Դոնալդ Թրամփի կինը, կարծես, բոլոր երանգների կոշիկներ ունի։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ REX SHUTTERSTOCK, Fotobank/Getty Images



© NEWS.am STYLE