Հայտնի փաստաբանը եւ Քիմ Քարդաշյանի հոր կոլեգան նրան աշխատանք է առաջարկել

15:47   19 ապրիլի, 2019

Քիմ Քարդաշյանը վերջերս խոստովանել է, որ իրավագիտության կուրսեր է անցնում եւ ծրագրում է փաստաբան դառնալ։ Իսկ այժմ ռեալիթի շոուի աստղն առաջին աշխատանքային առաջարկն է ստացել, ընդ որում Ամերիկայում ամենահայտնի փաստաբաններից մեկից։

Ռոբերտ Շապիրոն, որը Քիմի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ պաշտպանել է ամերիկացի ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին, հայտարարել է, որ «Քիմն ունի անհրաժեշտ ամեն բան՝ սենսացիոն փաստաբան դառնալու համար»։

TMZ-ի թղթակիցները ցանկացել են իմանալ նրա կարծիքը նախկին կոլեգայի դստեր մասին։ «Քիմն արդեն անհավանական աշխատանք է կատարել՝ առանց փորձ ունենանալու, այնպես որ միայն երկինքն է նրա համար սահման, եթե իսկապես լրջորեն իրավունք է սովորում»,- ասել է Շապիրոն։

Նա հավելել է, որ փաստաբանություն անցնելուց հետո Քիմը միշտ տեղ կունենա իր իրավաբանական ընկերությունում։  



© NEWS.am STYLE