Շարլիզ Թերոնի որդին աղջի՞կ է. ինչ է կատարվում դերասանուհու ընտանիքում

16:13   19 ապրիլի, 2019

Շարլիզ Թերոնը նախկինում չէր հետեւում դաստիարակության մասին արեւմտյան նորաձեւ պատկերացումներին, երբ ծնողները երեխային հնարավորություն են տալիս ինքնուրույն որոշել՝ ինչ սեռի են պատկանում։ Սակայն նրա որդեգրված 7-ամյա որդու հետ կապված պատմությունը կարծես խոսում է հակառակի մասին։

Картинки по запросу шарлиз терон сын

Երկար տարիներ տեղեկություններ էին պտտվում այն մասին, որ Շարլիզը Ջեքսոնին դաստիարակել է աղջկա նման։ Համացանցում լուսանկարներ էին հայտվում, որոնցում երեխան շրջազգեստ, զգեստ էր կրում, իսկ երկար մազերը հյուսված էին։ Մարդկանց հետաքրքրում էր՝ ինչի մասին է մտածում Ջեքսոնի մայրը, գրում է «Դեյլի Մեյլ»-ը։

Երբ նրան այդ մասին հարց են տվել, Շարլիզը չոր պատասխանել է, որ ինքը Ջեքսոնին ոչ միայն որպես աղջիկ է դաստիարակում, այլեւ նա հենց աղջիկ է, նույնիսին, ինչպիսին է նրա 3-ամյա քույրը՝ Ավգուստան։ «Այո, ես եւս մտածում էի, թե նա տղա է,- արագ համաձայնում է Շերլիզը,- Մինչ նա չնայեց ինձ, երբ երեք տարեկան էր եւ ասաց. «Ես տղա չեմ»։ Ահա եւ վերջ։ Ես երկու գեղեցիկ դուստր ունեմ, որոնց, ինչպես յուրաքանչյուր ծնող, ցանկանում եմ պաշտպանել եւ ծաղկուն տեսնել»։

Картинки по запросу шарлиз терон сын

Դերասանուհին նշել է, որ ինքը չի որոշելու, թե ինչ ոլորտում երեխաները կտեսնեն իրենց, երբ կմեծանան եւ ինչ կդառնան։ Իր աշխատանքն է սիրել երեխաներին, այնպես անել, որ նրանք ոչնչի կարիք չունենան եւ հնարավորություն տալ լինել նա, ով ցանկանում են լինել։ «Եվ ես կանեմ ամեն բան, ինչ իմ ձեռքերում է, որպեսզի իմ երեխաներն ունենան այդ իրավունքը եւ պաշտպանված լինեն»,- ընդգծել է դերասանուհին։



© NEWS.am STYLE