«Քսենիա Սոբչակը նախանձում է գեղեցիկ կանանց». Վիկտորյա Բոնյան անկեղծացել է

17:46   19 ապրիլի, 2019

39-ամյա Վիկտորյա Բոնյան եւ 37-ամյա Քսենիա Սոբչակն արդեն մի քանի տարի է՝ չեն շփվում։ Ընկերուհիները վիճել են դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի ցուցադրության պատճառվ, որին լրագրողը չէր հրավիրել «Դոմ 2»-ի նախկին մասնակցին։

«Ես միշտ հարգանքի զգացում եմ ունեցել նրա հանդեպ։ Ես նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունեի մինչեւ որոշակի պահ։ Հետո նա ասաց, որ իրենց ցուցադրություններին հրավիրում են միայն «կապույտ արյուն» ունեցող մարդկանց»,- «Основано на реальных событиях» («Հիմնված է իրական իրադարձությունների վրա») հաղորդման ընթացքում պատմել է Բոնյան։

Այսօր արդեն Սոբչակը եւ Բոնյան համացանցում բացեիբաց կոնֆլիկտներ են ունենում։ Քսենիան երբեմն ծաղրում է նախկին ընկերուհուն, իսկ վերջինս ստիպված է լինում արդարանալ։ Բոնյան կարծում է, որ Քսենիան այդ կերպ իր վրա ուշադրություն է գրավում։

Похожее изображение

«Քսենիան հազվագյուտ օրինակ է, որը ոչ քննարկելու, ոչ իր գոյության մասին մասին մտածելու ցանկություն չի առաջացնում։ Չեմ ցանկանում բերանս կեղտոտել՝ խոսելով այդ մարդկանց մասին։ Ինձ համար միեւնույն է՝ ում հետ է նա վիճում։ Կարծես թե Քսենիան այժմ փորձում է անել ամեն ինչ՝ իր վրա ուշադրություն գրավելու եւ իր գոյության մասին հիշեցնելու համար»,- նշել է Վիկտորյան։

Բոնյայի խոսքով՝ Մաքսիմ Վիտորգանի նախկին կինը նախանձում է գեղեցիկ կանանց եւ իր ընկերուհիների մեջքի ետեւում դավեր է նյութում։ Այդ մասին պարզ է դարձել, երբ Սոբչակը գողացել են Սոբչակի հեռախոսը եւ հրապարակել նրա նամակագրությունը։  

Картинки по запросу боня инстаграм

«Նրանց կյանքը կառուցված է բամբասանքի, կեղտի եւ չարության վրա։ Ես հասկացա, որ նա դժբախտ է։ Նա քամահրում է կանանց, ովքեր գեղեցիկ են։ Այնտեղ այնպիսի հղարդոգարություններ կային։ Ես, ելնելով մարդկանց հանդեպ հարգանքից, անուններ չեմ տա։ Բայց անկեղծ լուսանկարներ ուղարկել ամուսնացած տղամարդու, հետո ընկերություն անել նրա կնոջ հետ, դաժան է»,- ասել է «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը։



© NEWS.am STYLE