Լիլիթ Հովհաննիսյանի մեղմ կերպարը. երգչուհին Նիդերլանդներից լուսանկար է հրապարակել

17:15   19 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը գտնվում է Նիդերլանդներում, որտեղից արդեն հասցրել է լուսանկարներ հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ վերնազգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացնում է նուրբ դիմահարդարումը. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Լիլիթ Հովհաննիսյանի էջը ողողված է հաճոյախոսություններով։ «Ամենալավ, սիրուն հայուհի»,- մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել Քուվեյթից։ Նա վառ գույներով շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի եւ գունավոր վերնազգեստի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել մեղմ դիմահարդարմանը։ «Արդեն Քուվեյթում եմ։ Գնում եմ հանդիպման»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE