«Տղա, թե աղջի՞կ». բալիկի սպասող Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

18:41   19 ապրիլի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Գեղեցկուհին, որը բալիկի է սպասում, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պատկերված է փոքրիկ դստեր հետ։ «Գուշակիր տղա թե աղջի՞կ»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա իր միկրոբլոգում համատեղ լուսանկար էր տեղադրել գեղեցկուհի դստեր հետ։ Թե Լուսինեն, թե նրա դուստրը պուտավոր զգեստ էին կրում. Լուսինեն նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ «Դու մենակ միշտ ժպտա»,- գրել էր Լուսինե Թովմասյանը։ Հրապարակման ներքո հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էինն թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Արեւն ու իր պայծառ շողը... շատ սիրուն ու լուսավոր եք»։

Լուսանկարները՝ @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE