«Գահերի խաղ»-ի աստղը հայտնել է քննադատության պատճառով ինքնասպանության ցանկանության մասին

20:06   19 ապրիլի, 2019

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները, որն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթրակի դերակատարմամբ, պատմել է, որ նախկինում մտածել է ինքնասպանության մասին, գրում է Daily Star-ը։

Картинки по запросу санса

Թերների խոսքով՝ դեպրեսիան նկատվել է 2013թ.-ին, երբ իրեն անհանգստացրել է հանդիսատեսի բացասական արձագանքը։ Մարդիկ մեկնաբանում էին դերասանուհու խաղը եւ արտաքինը՝ նրան ստիպելով կասկածել իր ուժերին։ «Դուք 10 լավ մեկնաանություն եք տեսնում եւ արհամարհում, հետո հայտնվում է մի բացասական մեկնաբանություն, եւ այն պարզպես ոչնչացնում է ձեզ»,- ասել է Թերները։

Դերասանուհին դժվարությամբ է վեր կացել անկողնուց եւ դուրս եկել տանից, սակայն չի ընդունել, որ տառապում է դեպրեսիայով։ Ներկայումս «Գահերի խաղը» սերիալի աստղը բուժման փուլում է, դեղամիջոցներ է ընդունում եւ վստահեցնում է, որ սիրում է իրեն։

Картинки по запросу санса

Ավելի ինքնավստահ դառանալու գործում Թերներին օգնել է նրա փեսացուն՝ Jonas Brothers խմբի նախկին մասնակից Ջո Ջոնասը։ Զույգը սկսել է հանդիպել 2016թ.-ին եւ ծրագրում է այս ամռանն ամուսնանալ Ֆրանսիայում։



© NEWS.am STYLE