Օլգա Բուզովան թափանցիկ պենյուարով շրջել է փողոցով

22:03   19 ապրիլի, 2019

33-ամյա Օլգա Բուզովան հաճախ է փորձարկումներ անում տարբեր կերպարնրով, սակայն այս անգամ նա ապշեցնել իր երկրպագուներին։

«Դոմ-2» շոուի հաղորդավարը երեք հարկանի շենքի բակից լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թափանցիկ պենյուարով, տոպով, որը ներքնազգեստ կամ լողազգեստ է հիշեցնում, կիսատաբատով եւ բարձրակրունկներով։ «Քեզ դուր եկա՞վ», - իր Instagram-ում գրել է երգչուհին։

Սակայն, եթե անկեղծ, ապա ընդհանրապես դուր չեկավ․ հետեւորդներից ոմանք քննադատել են Բուզովայի արտաքինը, ոմանք նկատել են նրա կրծքերի բացակայությունը։ Սակայն նրանց համախմբել է մի բան, որ Օլգան շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու։

Ավելի վաղ աստղը պատասխանել էր կրծքերի բացակայության քննադատաությանը։ «Դոմ-2»-ի հաղորդավարուհին ասել էր, որ փոքր չափսի կուրծքն ավելի գեղեցիկ տեսք ունի, կան մեծը։



© NEWS.am STYLE