Ինչպես պատրաստվել տնային ձեռնասունին ընդունելուն

17:18   20 ապրիլի, 2019

Դու պետք է բնակարանը նախօրոք պատրաստես ձեռնասունի հայտնվելուն, եթե, իհարկե, հետո չես ցանկանում կենդանու հետ վիճել, թե հեռուստացույցի առջեւ դրված բազկաթոռն ումն է:

Պաշտպանի՛ր կահույքը

Երաշխավորում եմ, որ սուրճի սեղանի ոտքերը անխնա կերպով կկրծոտվեն: Բայց եթե դրանք փաթաթված լինեն բարակ պարանով, այն ե՛ւ ոտքերը կպաշտպանի, ե՛ւ ճիրանների համար կետ կծառայի (ստիպված չեք լինի հատուկ գնել):

Պաշտպանի՛ր ծաղիկները

Չնայած դեռ հարկ է մտածել, թե ում եւ ումից է պետք պաշտպանել: Մի կողմից՝ սիրասուն փիսիկները հանգիստ կարող են ծամել քո կանաչ տնկիները, մյուս կողմից՝ եթե պատուհանագոգին կակտուսներ են աճում, զբոսնեղ կենդանին կարող է դրանց պատճառով վնասվել: Թե՛ մի, թե՛ մյուս դեպքում փրկություն է բույսերի համար հատուկ տերարիումը: Այն այդպես էլ կոչվում է:

Պաշտպանի՛ր ամենաարժեքավորը. զուգարանի թղթի մասին եմ ասում

Տնային կենդանիներին անսահման դուր է գալիս դրանք քանդելը: Հնարավոր է՝ սա բնազդների ոլորտից է: Ազարտ եւ հետապնդում, նրբին եռաշերտ մակերեւույթ… Սնանակացումից քեզ կփրկի հատուկ փակ բռնիչը:

Տարածք տրամադրի՛ր

Կատուների հետ հարաբերություններում պահարանները հաճախ փորձաքար են դառնում: Նրանք դրա մեջ քնում են՝ մորթին թողնելով իրերի վրա: Զիջումների գնա՛. մի դարակը դատարկիր, որ քո գազանիկը հենց այնտեղ քնի:

Աշխատանքային սեղան

Որպեսզի ինչ-որ մեկը չգրավի սեղանի ամբողջ աշխատանքային տարածքը, սեղանի տակ ցանցաճոճ տեղադրիր: Ուղղակի գործվածքի համապատասխան չափի կտորը կապիր չորս ոտքերին. ձեռնասունն այսպիսով մշտապես կողքիդ կլինի եւ միաժամանակ՝ ոչ քո նոթբուքի ստեղնաշարի վրա: Եթե կենդանին չի գայթակղվել ցանցաճոճով, փորձիր սեղանի կողքին դնել դատարկ տուփ: Կատուն, ավելի շուտ, այնտեղ բույն կդնի, այլ ոչ թե քո ծնկներին:

Խաղալիք պատրաստի՛ր

Այնքան էլ դժվար բան չէ գազանիկին երկար ժամանակով շեղելը. ուղղակի սենյակով մեկ ցրիր առնետների անգլուխ մարմիններ: Կամ տուփի վրա մի քանի անցքեր բացիր եւ մեջը անցքից փոքր-ինչ մեծ տրամագծով գունդ դիր: Ցանկացած փիսիկ խելքը կթռցնի՝ ջանալով ճանկռելով վերցնել խաղալիքը:

Barmaglot

 

 

 



© NEWS.am STYLE