Անահիտ Սիմոնյանը՝ շքեղ ու գրավիչ զգեստով

20:10   19 ապրիլի, 2019

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը կիսվել է հրապուրիչ լուսանկարով։

Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում կրում է սեփական ապրանքանիշի զգեստը։ Սեւ, էլեգանտ զգեստը երգչուհին համադրել է նույն գույնի երկարաճիտ կոշիկների հետ։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ երգչուհին գեղեցիկ է, իսկ զգեստը՝ ոճային։  

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր որդու հետ։ Արմանը ջերմ գրկել էր մայրիկին։ «Մեր երեկոյան զբոսանքները սիրելի Երեւանում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE