«Ոչ ոք չի կարող քեզնից կարեւոր լինել եւ դառնալ»․ Լիլիթ Բաբասյանի եւ որդու ջերմ լուսանկարը

22:33   19 ապրիլի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ է։ Մայր ու որդի մեքենայի մեջ են գտնվում, Լիլիթը վառ շպարով է։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Ոչ ոք չի կարող քեզնից կարեւոր լինել եւ դառնալ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Բաբասյանը պատկերված էր լողափին։ Նա շորտ էր կրում եւ ուսը բաց բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին զարդերը՝ վզնոց եւ թեւնոցներ։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը խոսել էր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ հոգին չարությունից պաշտպանելը հաղթանակ է համարում։

 



© NEWS.am STYLE