Սվետլանա Լոբոդան նոր տեսահոլովակում մերկապար է պարել (վիդեո)

11:09   20 ապրիլի, 2019

Երեկ տեղի է ունեցել Սվետլանա Լոբոդայի նոր երգի պաշտոնական պրեմիերան։ Այն կոչվում է «Пуля-дура»։ Երգչուհու խոսքերով սա նրա նոր ալբոմի առաջին սինգլն է։

Ստեղծագործությանից մի հատված երգչուհին հրապարակել է իր Instagram-ում։

Լոբոդան նա երգի հիման վրա նկարահանված հոլովակ է հրապարակել, որում հանդես է եկել մերկապարով։ Սկզբում նա պարում է բաճկոնով եւ մարմինն ընդգծող զգեստով։ Նրա ետեւում երեւում է երկու կմախք, որոնք նույնպես պարում են։ Այնուհետեւ լույսն անջատվում է, ինչից հետո աստղն ամբողջությամբ հանում է ոչ միայն հագուստը, այլեւ մաշկը։ Վերջում երգչուհուց մնում է միայն կմախքը։ 

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial) on

Լոբոդայի նոր երգը երկրպագուների շրջանում վեճեր եւ պառակտում է առաջացրել։ Ոմանք ստեղծագործությունը շատ է դուր եկել․ «Սվետա, ինչպես միշտ բոլորից լավն ես», «Սա վերջին շրջանում լսածս ամենալավ երգն է», «Չգիտեմ, թե ինչպես է սա ձեզ մոտ հաջողվում։ Ինչպես կարելի է այսպես զգալ, կատարել եւ ամեն անգամ հիթ ստեղծել»։

Ոմանք էլ քննադատել են երգը․ «Ոչ մի նոր բան, դուք սկսել եք կրկնվել։ Ձեզնից այլ բան եմ սպասում, խորը իմաստով խոսքերով»,«Գարնան համար տխուր է, չի համապատասխանում», «Երբ հեղինակի բառապաշարը սահմանափակ է։ Արդեն երրորդ երգն է նա նույն կերպ է գրում։ Պարզապես խոսքերն է տեղաշարժում»։



© NEWS.am STYLE