Խորը բացվածքով հանդերձանք, արտահայտիչ շուրթեր, համարձակ կեցվածք․ Եվա Ռիվասի նոր լուսանկարները

10:44   20 ապրիլի, 2019

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը օրեցօր համալրվում է նորերով։

Եվա Ռիվասն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երգչուհին ներկայացել է համարձակ կերպարում։

Կադրերում նա կրում է ճերմակ խալաթ, որն ունի համարձակ բացվածք։ Եվա Ռիվասը վառ դիմահարդարմամբ է, հատկապես աչքի են ընկնում նրա կարմիր շուրթերը։ Նրա գլխին կա նաեւ թագ։

Հիշեցնենք ՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր լողազգեստով լուսանկարով, որի մեկնաբանություններում գրել էր. «Այսօր հրաշալի երազ եմ տեսել։ Որքան երջանիկ եմ արթնացել՝ քնի ընթացքում ապրելով զգացմունքները, որոնք դեռեւս երբեք չեմ զգացել։ Եվ որքան ես վշատացա՝ հասկանալով, որ դա ընդամենը երազ էր»։



© NEWS.am STYLE