Վենսան Քասելն ու Թինա Կունակին ծնողներ են դարձել

14:04   20 ապրիլի, 2019

52-ամյա Վենսան Քասելն եւ նրա 21-ամյա կինը՝ Թինա Կունակին ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել։ Այս մասին Վենսանը հայտնել է իր Instagram-ում։

Դերասանը գրառում է կատարել, որում գրել է․ «Ամազոնին ծնվեց»։ Իսկ հրապարակումն առաջինը մեկնաբանել է մոդելի եղբայրը՝ Զաքարի Կունակին, որը գրել է․ «Զոզո»։ Կարծում ենք, որ սա փոքրիկի անվան փաղաքշական տարբերակն է։

Մոդելն իր հղիությունը երկար ժամանակ գաղտնի է պահել, սակայն դեկտեմբեր ամսվա վերջին համացանցում նկատելի, կլորիկացած փորիկի լուսանկարները։ Ի դեպ, աղբյուրներն այդ ժամանակ ասում էին, որ նա հղիության 6-րդ ամսում է։ Աստղային զույգը ընտանիքում համալրում սպասելու լուրը շատ հուզիչ կերպով հայտնեցին։ Կունակին փորիկով լուսանկար հրապարակեց, իսկ Քասելը՝ սիրելիի հետ հուզիչ հոլովակ։

Նշենք, որ նրանց սիրավեպի մասին խոսում էին դեռ 2017թ․-ին, իսկ ահա 2018թ․-ի ամռանը աստղերն ամուսնացան։ Ի դեպ Քասելի համար սա երկրորդ ամուսնությունն է, մինչ այն նա ամուսնացած է եղել Մոնիկա Բելուչիի հետ, որի հետ բաժանվել է 2013թ․-ին։ Սակայն նրանք պահպանել են լավ հարաբերություններ եւ դաստիարակում են երկու դուստրերին։

Լուսանկարը՝ AFP/Getty Images



© NEWS.am STYLE