«Մի ժպտա, դու ինձ ընդհանրապես դուր չես գալիս»․ «Comedy Club»-ում ռեփերները քիչ էր մնում ձեռնամարտի բռնվեին

12:11   20 ապրիլի, 2019

ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Comedy Club»-ի հերթական եթերը նվիրված էր ռուսական ռեփին։ Ինչպես միշտ հաղորդավարներ Պավել Վոլյան եւ Գարիկ Խարլամովը կատակներ էին անում հյուրերի հետ։Սովորաբար հյուրերը շատ հանգիստ էին ընդունում դա։  Քանզի քո մասին հումորի հսկաներից ծաղրանք լսելը մեծ պատիվ եւ գովազդ է։

Սակայն Chipinkos եւ D’yadya J.i լեյբլի ռեփերներին կատակները դուր չեկան, տղաները նյարդայնացան եւ հայտարարեցին, որ «հայրենական կատարողների հետ չեն համագործակցում»։ Իսկ պատճառն այն է, որ իրենց «իսկական են եւ կարդում են gangsta rap», իսկ մնացածը հայտնի չէ, թե ինչի մասին են երգում․․․

Այս թեմայի շուրջ ST-ի կողմից առարկությունը տղաներին հունից հանեց․ «Ձեզ մոտ gangsta rap է, իսկ քո գլխին զուգագուլպա է»․․․ Ջիգանը փորձեց հարթել ստեղծված իրավիճակն ասելով, որ դա «Comedy Club»-ի սադրանքն է․․․ «Մի ժպտա։ Դու ինձ ընդհանրապես դուր չես գալիս», - բղավեց D’yadya J.i-ն․․․ Կարճ ասած, տղաները քիչ էր մնում հարվածեին միմյանց․․․ Դիտում ենք․․․



© NEWS.am STYLE