«Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, ուրեմն մի վախեցեք երջանիկ լինել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ հմայիչ կերպարում

12:36   20 ապրիլի, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։

Տիկին Զոհրաբյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է դասական ոճում։ Նա կրում է սեւ պիջակ, որն ունի ժանյակավոր եզրեր։ Նաիրա Զոհրաբյանի կերպարը համալրում է վզնոցը, իսկ կադրում ետեւի ֆոին երեւում է ՀՀ պետական դրոշը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում պատգամավորը կատարել է հետեւյալ գրառումը․  «Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, ուրեմն մի վախեցեք երջանիկ լինել»։

Նշենք, որ ավելի վաղ տիկին Զոհրաբյանը մեկ այլ լուսանկար էր հրապարակել, որով իր հետեւորդներին փոխանցել էր գարնանային տրամադրություն։ Նաիրա Զոհրաբյանը կրում էր ճերմակ, ոճային զգետս, սպորտային նույն երանգի կոշիկներ։ Գարնանային տրամադրություն հաղորդող լուսանկարին կից նա անգլերոն լեզվով գրել էր․ «Լավ հիշողություն»։



© NEWS.am STYLE